ՆԱՏՕ երկրներից ոչ մեկը կողմ չի եղել՝ Ս-400-ների հետ կապված, Թուրքիան դաշինքից հանելուն. Սթոլտենբերգ
Թուրքիան կշարունակի հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության տեսակետից կարեւոր դեր խաղալ Հյուսիսատլանտյան դաշինքում՝ չնայած ձեռք է բերել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր։ Այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգը՝ ելույթ ունենալով անվտանգության ամենամյա համաժողովում, որը տեղի էր ունենում ամերիկյան Ասփեն քաղաքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա փաստել է, որ «Ս-400-ներն անհնար է ինտեգրել ՀՕՊ եւ ՀՀՊ միասնական համակարգում»։ «Բայց Թուրքիան կարող է նախկինի պես լինել դրա մի մասը՝ այլ հնարավորությունների տեսակետից»,- ավելացրել է Սթոլտենբերգը։
«Թուրքիան նախկինի պես կա եւ կմնա ՀՕՊ եւ ՀՀՊ ինտեգրված համակարգի մի մասը»,- ասել է նա։ «Նրանք ունեն ինքնաթիռներ, ունեն ռադիոտեղորոշիչ կայաններ, այլ հնարավորություններ, որոնք շատ կարեւոր են մեր ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի համար»,- փաստել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։ Նա նաեւ ընդգծել է, որ թուրքական իշխանությունները խորհրդակցություններ են վարում Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ՝ նրանցից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ։
Սթոլտենբերգը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի երկիր կողմ չի եղել, որպեսզի Թուրքիան հանվի դաշինքից Ս-400-ների գնման պատճառով։ «Թուրքիան ՆԱՏՕ կարեւոր անդամ է։ Դաշնակիցներից ոչ մեկը (ՆԱՏՕ գծով) չի շոշափել այդ թեման։ Մենք բոլորս հասկանում ենք, որ կախված ենք միմյանցից»,- ասել է նա։
Սթոլտենբերգը նշել է, որ «տարաձայնություններ կան Ս-400-ների հետ կապված»։ «Քանի դեռ այդ հարցը լուծված չէ, մենք պետք է նվազագույնի հասցնենք բացասական հետեւանքները»,- ավելացրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով