Բրազիլիայում սուպերմարկետի այցելուները լվացքի փոշու տուփերի մեջ կոկաին են հայտնաբերել
Բրազիլական Սան Պաուլուի սուպերմարկետներից մեկի գնորդները լվացքի փոշի են գնել, որում կոկաին է եղել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նշվում է, որ կոկաինի փաթեթները լվացքի փոշու տուփերում են եղել։
Վրդովված գնորդները դիմել են ոստիկանություն։ Հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է խանութի 49-ամյա սեփականատիրոջը: Խանութի երեք աշխատակիցները նույնպես ձերբակալվել են, և ոստիկանությունը պարզում է, թե արդյոք նրանք նույնպես ներգրավված են այդ գործում:
Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 50 կգ կոկաինի փոշի։
«Ես երբևէ նման բան չեմ տեսել: Առաջին անգամ է, որ կոկաինը լվացքի փոշու տուփի մեջ է հայտնաբերվում»,-The Guardian-ին տված հարցազրույցում ասել է խուզարկու Օլիվյե Գոմես Լիրան:
«Առաջին վարկածը, որի ուղղությամբ մենք աշխատում ենք, այն է, որ ինչ-որ մեկը դրանք սխալմամբ վաճառքի դարակներում է դրել»,- հայտնել է խուզարկուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով