Մոլդովայի Դոբրուշա գյուղը միայն մեկ բնակիչ ունի (լուսանկարներ)
Մոլդովայի Դոբրուշա գյուղում Գրիշա Մունթանը միակ բնակիչն է, գրում է The New York Times-ը:
Գյուղում ժամանակին 50 ընտանիք է բնակվել: Այս գյուղի, ինչպես և Մոլդովայի շատ բնակավայրերի բնակչությունը դատարկվել է Խորհրդային Միության փլուզումից հետո:
«Միայնությունը կարող է սպանել քեզ»,- ասում է գյուղի 65-ամյա բնակիչը:
«Ես աշխատելիս ծառերի, թռչունների, կենդանիների, իմ գործիքների հետ եմ զրուցում: Քանի որ ուրիշ ոչ ոք չկա, որի հետ կկարողանամ զրուցել»,- հավելել է տղամարդը:
Մինչ այս փետրվար, գյուղում բնակվել է ևս երկու մարդ՝ 40-ամյա զույգ, որոնք հետևել են Մունթանի հողատարածքին, երբ նա ձու և բանջարեղեն է տարել շուկա:
Տղամարդու խոսքով՝ նրանք ամեն օր առնվազն մեկ անգամ հեռախոսազրույց են ունեցել, սակայն փետրվարին ոստիկանությունը զույգի դին է հայտնաբերել նրանց տնամերձ տարածքում:
Այժմ Գրիշա Մունթանը գյուղի վերջին և միակ բնակիչն է: Նրա ընտանիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով