Շաքարի գների ռեկորդային իջեցում Ռուսաստանում
Ռուսաստանում գրանցվել է շաքարի գների ռեկորդային իջեցում։ Այս մասին տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Սոյուզռոսսախարին։
Ինչպես նշվում է, 2019-ի հունիսին շաքարի գներն իջել են 27,5 տոկոսով՝ 2018-ի նոյեմբերի համեմատ։
Ճշտվում է, որ այժմ մեկ կիլոգրամ շաքար կարելի է ձեռք բերել 26,9 ռուբլով՝ 37-ի փոխարեն։
Ռուսաստանի շաքար արտադրողների միության վարչության նախագահ Անդրեյ Բոդինի խոսքով՝ նման իջեցումները բնորոշ չեն ամառային շրջանի համար։
Նա ասել է, որ շաքարի պահանջարկն աճում է, եւ արտադրողները բարձրացնում են դրա գինը։
Միությունում ընդգծել են, որ գների իջեցման պատճառը առատ բերքն է։
Շաքարի մանրածախ գները նույնպես իջնում են 2019-ի սկզբից, բայց ոչ այնքան զգալի, ինչպես մեծածախ գները։ Հունվարից Ռոսվիճակագրության տվյալներով, շաքարավազի մեկ կիլոգրամն էժանացել 3,79 ռուբլով. հունիսին գինը եղել է միջինը 43,19 ռուբլի։ Անցած տարվա հունիսի համեմատ արժեքն անգամ ավելացել է 4,6 տոկոսով (այն ժամանակ 41,29 ռուբլի էր)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով