Թել Ավիվի մոտակայքում պայթյուն է որոտացել Ադրբեջանին զենք վաճառած իսրայելական ընկերության պահեստում (տեսանյութ)
Իսրայելում՝ Թել Ավիվի մոտակայքում, զենքի արտադրությամբ զբաղվող Israel Military Industries (IMI) պետական կորպորացիայի պահեստում երկուշաբթի պայթյուն է որոտացել, որի հետևանքով ծխի հաստ սյուն է երկինք բարձրացել, հաղորդում է Jerusalem Post-ը:
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահեստում, որտեղ ծխային նռնակներ են պահվում: Պայթյունի պատճառներն անհայտ են:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ծառայության աշխատակիցները, կրակը մարվել է: Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ընկերությունը զբաղվում է սպառազինության համակարգերի, ռազմամթերքի, հրթիռային և զրահատեխնիկայի արտադրությամբ: 2012թ.-ին IMI-ն Ադրբեջանին «Նեգև» տեսակի ձեռքի գնդացիրներ է վաճառել: Ընկերության արտադրած EXTRA (Extended-range artillery) հրետանահրթիռային համակարգը նույնպես գնվել և օգտագործվում է ադրբեջանական բանակի կողմից:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է