Ուկրաինայում ուժի մեջ է մտնում պետական լեզվի մասին օրենքը
Ուկրաինայում այսօրվանից ուժի մեջ է մտնում պետական լեզվի մասին օրենքը, որի համաձայն՝ այսուհետ երկրի բոլոր պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, ծառայությունների ոլորտը, կրթական հաստատությունները և մեդիան պարտավոր են օգտագործել բացառապես ուկրաիներենը: Թերթերն ու ամսագրերը կարող են հրատարակվել այլ լեզուներով, սակայն պետք է ունենան նաև ուկրաինալեզու տարբերակ: Գրադարաններում, գրախանութներում և կրպակներում ապրանքների առնվազն հիսուն տոկոսը պետք է լինի ուկրաիներեն լեզվով:
Օրենքը Ուկրաինան պաշտոնապես բազմալեզու սահմանելու փորձերը հավասարեցնում է սահմանադրական կարգի տապալմանը: Այն նաև պատասխանատվություն է նախատեսում լեզուն չիմացող պաշտոնյաների համար: Միևնույն ժամանակ, օրենքը չի սահմանափակում մասնավոր շփումներում այլ լեզուների կիրառումը:
Օրենքը ընդունվել է Պետրո Պորոշենկոյի նախագահության օրոք: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ քննադատել է նախագիծը՝ այն անվանելով «արգելքների ու պատիժների» համակարգ, որը է՛լ ավելի կբարդացնի բյուրոկրատական գործընթացները, կավելացնի պետական ծառայողների թիվը՝ կրճատելու փոխարեն։ Ուկրաիներենի զարգացումն ու տարածումը երկրում խրախուսելու համար, ըստ նորընտիր նախագահի, պետությունը պետք է ստեղծի դրական օրինակներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով