«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը «հիվանդ» է, բայց դեռ մեռած չէ». Ֆեդերիկա Մոգերինի
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բազմաթիվ խնդիրներ են առաջացել, սակայն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի «վախճանի» մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, գրում է ria.ru-ն:
«Համաձայնագրի «ինքնազգացողությունն» այդքան էլ լավ վիճակում չէ, բայց այն դեռ մեռած չէ»,-Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նա:
Մոգերինին ընդգծել է, որ ներկայում «Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակն ավելի բարդ է, քան երբևէ»:
Այն հարցին, թե կհաջողվի արդյոք պահպանել համաձայնագիրը, նա պատասխանել է. «Ես չգիտեմ՝ մոտենում է դրա վախճանը, թե ոչ: Հուսով եմ, որ ոչ»:
«Տեխնիկապես բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվել են (Իրանի կողմից) և որոնց համար մենք ափսոսում ենք, շրջելի են: Մենք հուսով ենք և հրավիրում ենք Իրանին այդ քայլերը փոխելու և կրկին համաձայնության եզրեր գտնելու»,-ասել է նա:
Չորս տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 14-ին, «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել ենԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին:
Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին, որոնք վերաբերում են հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ