«Մենք կանենք դա». Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգեր արտադրելու նպատակ ունի
Անկարան Մոսկվայի հետ հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նպատակ ունի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մեկնարկը:
«Նրանք ասում էին, որ Թուրքիան С-400-ները չի գնի, իսկ մեզ մոտ դրանց դետալներով արդեն 8-րդ օդանավն է վայրէջք կատարել, բեռնաթափում է տեղի ունենում: Հույս ունեմ՝ 2020թ.-ի ապրիլին մենք վերջակետ կդնենք այդ գործընթացին: Մենք հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր ունեցող քիչ երկրներից մեկն ենք դառնում: Մեր նպատակը դրանք Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ արտադրելն է, և մենք կանենք դա»,- ասել է Էրդողանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի 3-րդ տարելիցի ժամանակ:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել: Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Թուրքիա ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին հաղորդագրություններով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ