Թրամփը պատերազմ չի ցանկանում Իրանի դեմ. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան NBC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմ չի ցանկանում, բայց դրան «չէր առարկի» նրա շրջապատը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց համոզված եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,- ասել է Զարիֆը։
Նա ավելացրել է, որ Թրամփը գտնվում է ճնշման տակ, բայց շրջապատի փորձերը՝ ազդել նրա որոշման վրա, «ի վերջո, հաջողությամբ չեն ավարտվի, քանի որ կգերակշռի ողջամտությունը»։
«Իրանը մեծ, հպարտ երկիր է, եւ մենք անհոգ չենք մնա ռազմական գրոհի հանդեպ»,- ասել է Զարիֆը։
Չորս տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 14-ին, «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարեցին Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի (ԳՀՀԾ) կնքման մասին։ Այն նախատեսում էր պատժամիջոցների չեղարկում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքը նախնական տեսքով դիմացավ երեք տարի. 2018-ի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց, որ միակողմանի դուրս է գալիս դրանից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։
Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալուց մեկ տարի հետո՝ 2019-ի մայիսին, Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԳՀՀԾ մի շարք կետերի կատարումը հարստացված ուրանի եւ ծանր ջրի մասով։ Իրանը գերազանցել է ցածր հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամով։ Թեհրանի իշխանությունները հետագայում հայտարարեցին միջուկային գործարքի պարտավորությունների դադարեցման երկրորդ փուլի մասին՝ կապված այն բանի հետ, որ ԳՀՀԾ անդամ երկրները չկարողացան 60 օրվա ընթացքում կատարել Թեհրանի պահանջները։ Համաձայն վերջերս արված հաղորդագրությունների՝ Իրանն արդեն ուրանի հարստացման մակարդակը հասցրել է 4,5 տոկոսի (միջուկային գործարքի շեմը 3,67 տոկոսն էր)։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...