Թուրքիան դադարում է հուսալի դաշնակից լինել
Ռուսական С-400 համակարգերը գնելու եւ Վաշինգտոնի զգուշացումներն անտեսելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը կարող է վկայել ԱՄՆ-ի հետ նրա միության մշտական պառակտման եւ Անկարային պատժամիջոցներով պատժելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը ստուգելու մասին, հաղորդում է NBC News-ը:
Թուրքիան ռուսական С-400-ի առաջին բաղադրիչները ստացել է նախորդ ուրբաթ: Վաշինգտոնը զգուշացրել է, որ Թուրքիան չի կարող միաժամանակ С-400 եւ ամերիկյան F-35 կործանիչներ ունենալ, քանի որ ԱՄՆ-ն կարծում է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկյաացնում անտեսանելի կորչանիչների համար:
Թուրքիան բախվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների վտանգի եւ F-35 ստեղծման ծրագրից դուրս մնալու հետ:
Արեւմտյան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ С-400 համակարգը տեղադրող ռուս ինժեներները կարող են լրտեսել ամերիկյան արտադրության կործանիչներին, որոնք թռչում են Թուրքիայի Ինջիրլիկ ավիաբազայից, սակայն նրանք նախագիշծը դիտարկում են նաեւ որպես տրանսատլանտյան դաշինքը խզելու Մոսկվայի փորձ, ասվում է հոդվածում:
Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը կարծում է, որ «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում լուրջ ճգնաժամ է սպասվում», որը «չի բարելավի առաջիկայում»:
Թուրքական խորհրդարանի նախկին անդամ, ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Այքան Էրդեմիրը NBC news-ին ասել է, որ վերջին իրադարձությունները «տրանսատլանտյան դաշինքից եւ Արեւելքի արժեքների եւ երկրների ավտորիտար դաշինքի նկատմամբ» Թուրքիայի կողմնորոշման մեջ զգալի առաջընթացի խորհրդանիշ են:
C-400-ը միակ խնդիրը չէ, որը սեպ է խրում ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ:
Էրդողանը ԱՄՆ-ի կոնֆլիկտի մեջ է հետ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո այլախոհության ճնշման պատճառով, Իրանի եւ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների եւ ԻՊ դեմ պայքարող Սիրիայի քրդական ուժերի աջակցության պատճառով:
Մուսուլմանական աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում երբեմնի կենսականորեն կարեւոր ժողովրդավարական դաշնակից Թուրքիան դադարում է հուսալի դաշնակից լինել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ