Պուտինի «մեծ հաղթանակը». Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ C-400-ների պատճառով
Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների հետ կապված իրավիճակի պատճառով, ինչը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ հաղթանակն է, գրում է գերմանական Focus Online շաբաթաթերթը:
Քաղաքագետ Թոմաս Եգերի կարծիքով՝ Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով։
«Ռուսաստանից սպառազինություն գնելու առնչությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է օրենքը: Նա կարող է երկարաձգել պատժամիջոցների ուժի մեջ մտնելու ժամկետը, սակայն կանխել այն չի կարող»,- ընդգծել է քաղաքագետը:
Անկարան, իր հերթին, կարող է արձագանքել պատժամիջոցներին՝ ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալով, կարծում է փորձագետը:
«Դաշինքի համար դա մեծ աշխարհառազմավարական կորուստ կլինի»,- հայտնել է նա:
Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Եգերը բացատրել է, որ այս կոնֆլիկտի ելքը կախված կլինի նրանից, թե ում մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտեսնի իր քաղաքական ապագայի երաշխիքը:
Փորձագետը նշել է, որ Թուրքիայի հետ գործարքի շնորհիվ աշխարհում Ռուսաստանի հեղինակությունը կշարունակի աճել, ռուս զինվորականները հասանելիություն կստանան գաղտնի տվյալներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ