Վրաստանը պահանջում է հարգել իր պետական սահմանները
Այսօր՝ ապրիլի 18-ին ռուսաստանյան արտգործնախարարության ղեկավար Սերգեյ լավրովը ժամանելու է Սուխում,մասնակցելու Աբխազիայում ՌԴ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը:
Վրաստանում Լավրովի այցը համարում են սադրանք եւ փորձ օրինականացնել ինքնիշխան պետության սահմանների կամայական վերաձեւումը: Վրաստանը, ԵԽԽՎ-ն, ԱՄՆ-ը Եվրահանձնաժողովը շարունակում են Աբխազիան համարել վրացական պետության անքակտելի մաս՝ բռանազավթվածՌուսաստանի կողմից:
Սերգեյ Լավրովը Աբխազիա է ժամանելու երկօրյա այցով: Վաղը՝ ապրիլի 19-ին Լավրովը հանդիպելու է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի եւ խորհրդարանի ղեկավար Վալերի Կվարչիայի հետ: Հանդիպում է նախատեսված նաեւ Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի հետ:
Վրաստանը շարունակում է Աբխազիան եւ Հարավային Օսիան համարել իր տարածքները եւ հրաժարվում է բանակցություններ վարել ուժի կիրառումից հրաժարվելու մասին: Ռուսաստանը, որը հանդես է գալիս աբխազական պետության երաշխավոր, Աբխազիայում ռազմական հենակայան է հիմնել, իսկ ռուսաստանցի սահմանապահներն օգնում են աբխազների պետական սահմաններիպահպանության հարցում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը