Բորիս Ջոնսոնի հորական կողմից մեծ պապը հա՞յ է
Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ Բորիս Ջոնսոնի հորական կողմից մեծ պապը XX դարի սկզբին եղել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Այս մասին հոդվածը հրապարակել է Ռուսարմինֆոն:
Խոսքը վերաբերում է Ալի Քեմալին, ով իր կարիերայի սկզբում եղել է լրագրող, ապա սկսել է զբաղվել քաղաքականությամբ:
Քեմալը, ով եղել է լիբերալ հայացքների տեր, սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակ արտաքսվել է երկրից:
1908 թվականին վերադառնալով հայրենիք՝ Ջոնսոնի պապը դարձել է «İkdam»-ի գլխավոր խմբագիրը: Այս թերթին մեղադրել են հայերի հետ համագործակցությամբ սուլթանի իշխանությունը տապալելու փորձի մեջ:
1909 թվականին, երբ գահ է բարձրացել Մեհմեդ V-ը, Քեմալը հեռացել է Բրիտանիա, որտեղից վերադարձել է 2 տարի անց և մուտք գործել քաղաքական դաշտ:
Քեմալի կենսագրության մեջ նշվում է, որ նա քննադաել է Օսպանյան կայսրությանը հայերի նկատմամբ վարած քաղաքականության և Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների համար: Նա նաև եղել է նախաձեռնության աջակիցը, որի նպատակն է եղել պատժել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:
Ջոնսոնի մեծ պապը հայտնի է նաև նրանով, որ 1919 թվականին, լինելով երկրի ՆԳ նախարար, կարգադրել է ձերբակալել Թուրքիայի ապագա նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին:
Աթաթյուրքի իշխանության գալուց հետո Քեմալին մահապատժի են ենթարկել: Վարկած կա նաև, որ նա մահացել է մարտական գործողությունների ժամանակ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ