Առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց խոշոր հաշվով
Երեւանում մեկնարկած ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության բացման խաղում Հայաստանի հավաքականը խոշոր՝ 4:1 հաշվով պարտվեց Իսպանիայի հավաքականից, թեեւ առաջին խաղակեսի սկզբում հաշիվը հավասար էր:
Իսպանացիներն, իհարկե, անհամեմատ ուժեղ էին, թե անհատական որակներով, թե մարտավարական պատրաստվածությամբ, բայց մեր թիմն առանձնապես վատ տպավորություն չթողեց: Կաքն մի քանի խաղացողներ, որոնք կարող են երեք կամ չճորս տարի հետո հայտնվել արդեն ազգային թիմում:
Դարպասապահը վատը չէր, նույնիսկ լավն էր, բայց պաշտպանները շատ վատ խաղացին: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն առանց լուրջ ջանքեր գործադրելու մեր տուգանային հրապարակում մնում էին առանց վերահսկողության, այն էլ երբ արդեն գնդակով էին:
Պատահական չէ, որ մեր դարպասը խփված գոլերն էլ արձանագրվեցին նման կոպիտ սխալներից հետո:
Մնում է հետեւություններ անել ոչ միայն այս առաջնության, այլ ապագայի համար:
Top-News.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը