Դանիական ֆուտբոլային թիմի երկրպագուները խաղի ժամանակ սատկած մկներ են նետել դաշտ
Դանիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի՝ «Բրոնդբյուի» և «Կոպենհագենի» միջև տեղի ունեցած խաղի ժամանակ (0:1) տանտերերի երկրպագուները մի քանի սատկած մուկ են նետել խաղադաշտ:
Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել դերբիի 85-րդ րոպեին, երբ «Բրոնդբյուն» արդեն զիջում էր հաշվի մեջ, իսկ «Կոպենհագենի» ֆուտբոլիստ Լյուդվիգ Աուգուստինսոնը պատրաստվում էր իրացնել անկյունայինը:
Հյուրերի խաղացողները սկզբում փորձել են անձամբ հեռացնել մկներին դաշտի սահմաններից, բայց հետո օգնության են հասել անվտանգության աշխատակիցները:
«Բրոնդբյուի» ղեկավարությունը քննադատել է երկրպագուների նման պահվածքը և խոստացել գտնել մեղավորներին ու արգելել նրանց մուտքը խաղերին:
29 տուրից հետո «Կոպենհագենը», վաստակելով 71 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բրոնդբյուն» երկրորդ տեղում է (58 միավոր):



















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում