ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կհայտարարի հաջորդ շաբաթ
Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին կհայտարարի հաջորդ շաբաթվա ընթացքում: Թուրքական կողմը, չնայած Միացյալ Նահանգների զգուշացումներին, ձեռք է բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը հանձնվել էր Անկարային: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել էր, որ C-400 համակարգերի ձեռքբերումը ոչ թե նախապատվություն էր, այլ անհրաժեշտություն, քանի որ օդային պաշտպանության տեսանկյունից Թուրքիան խոցելի է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ