Վախթանգ Կիկաբիձեին կասկածում են Ռուսաստանում գաղտնի միջոցառումներ կազմակերպելու մեջ
Դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն գաղտնի կորպորատիվ միջոցառումներ է անցկացնում Ռուսաստանում: Այդ մասին МК-ին տված հարցազրույցում ասել է դերասան Բորիս Կլյուևը, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նշել է, որ նման միջոցառումներին Կիկաբիձեն խոշոր գումար է աշխատում: «Իր պայմանագրում նշվում է, որ ոչ ոք չպետք է իմանա իր ժամանման մասին, և դա որևէ կերպ չպետք է լուսաբանվի: Այնուամենայնիվ, նա կնքում է պայմանագրեր, այլ ոչ թե պարզապես գալիս ու գնում է»,- ասել է Կլյուևը: Դերասանն ավելացրել է, որ Կիկաբիձեն հայտնի է դարձել Ռուսաստանում և ոչ թե Վրաստանում:
Նշվում է, որ 2018-ին վրացի դերասանը «կեղտոտ» է անվանել լուրերը, թե իբր ինքը Սանկտ Պետերբուգում 40 հազար եվրոյով գաղտնի միջոցառում է անցկացրել: «2008 թվականից հետո ես չէի եկել Ռուսաստան: Ես այս երկրի որևէ քաղաքում չեմ եղել ոչ ոտքով, ոչ ձեռքով, ոչ էլ հետույքով»,- հայտարարել էր նա:
Այս տարվա հունիսին երգիչը նշել է, որ եթե նա հանդիպի Պուտինին, կասի, որ «նրա սցենարը շատ վատն է» ունի: Կիկաբիձեն նաև խոստովանել է, որ կարոտել է ռուս հանդիսատեսին:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու