Հնդկաստանում կյանքն ինչպես կինոյում. մայրն արցունքներ է նկատել որդու աչքերում և փրկել նրան ողջ-ողջ դիակիզումից
Հնդկաստանի Տելինգանա նահանգի Պիլալամարի գյուղում 18-ամյա երիտասարդը «կենդանացել է» այն բանից հետո, երբ բժիշկները նրան մահացած են ճանաչել: Այս մասին տեղեկացնում է Hindustan Times-ը:
Գենդեմ Կիրանը հոսպիտալացվել էր հունիսի 26-ին` ունենալով սրտխառնոց և բարձր ջերմություն: Բժիշկներն ախտորոշել էին ծանր հեպատիտ: Երկու օր անց երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան բժիշկների խորհրդով տեղափոխել էին մասնավոր հիվանդանոց: Տղան ընկել էր կոմայի մեջ, իսկ հուլիսի 3-ին բժիշկները բարեկամներին հայտնել էին, որ հիվանդի ուղեղը մահացել է և ապաքինման շանսեր այլևս չկան:
Ծնողները Կիրանին, որը միացված է եղել արհեստական սարքավորմանը, տուն են տարել, որպեսզի նա հարազատ օջախում «վերջին օդը շնչի»: Դիակիզման արարողությանը պատրաստվելիս տղայի մայրն արցունքներ է նկատել որդու աչքերում և անհապաղ շտապօգնություն կանչել: Բժիշկը զննելուց հետո հայտարարել է, որ նրա սիրտը դեռ բաբախում է, և որ ընտանիքի անդամները ճիշտ են վարվել` կենսական սարքավորումը չանջատելով:
Կիրանին կրկին տեղափոխել են հիվանդանոց: Երեք օր անց նա գիտակցության է եկել և նույնիսկ խոսել է: Եվս մի քանի օր անց նրան հիվանդանոցից դուրս են գրել:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու