Զելենսկին Ռադա օրինագիծ է ներկայացրել. Պյոտր Պորոշենկոն կարող է լյուստրացիայի ենթարկվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում օրինագիծ է գրանցել, համաձայն որի իր նախորդը՝ Պյոտր Պորոշենկոն կարող է լյուստրացիայի ենթարկվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լյուստրացիան օրենսդրական սահմանափակում է, որը կիրառվում է իշխանափոխությունից հետո՝ նախկին իշխանության կողմնակիցների իրավունքների սահմանափակման համար։
Փաստաթղթին կից բացատրական ծանուցագրում որպես լյուստրացիայի ենթարկման պատճառ նշվում են իշխանության ու ծառայողական լիազորությունների չարաշահումը, ինչպես նաև սեփական հարստացմանն ուղղված գործողությունների համար պատասխանատվությունից խուսափումը:
Օրինագիծը ենթադրում է «իշխանությունների մաքրման» ենթակա պաշտոնների ցանկի ընդլայնում: Ցանկում են՝ նախագահը, Գերագույն ռադայի բոլոր պատգամավորներն ու խոսնակը, կառավարության անդամները, գլխավոր դատախազը, հարկային ու մաքսային ծառայությունների ղեկավարները, այլք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ