Վորոնեժի օդանավակայանում Հայաստանից բերված ավելի քան 500 «վտանգավոր» ծաղիկ են այրել
ՌԴ Վորոնեժ քաղաքի միջազգային օդանավակայանում օրերս Հայաստանից բերված ավելի քան 500 «վտանգավոր» ծաղիկ են այրել, հայտնում է bloknot-voronezh.ru-ն:
Հաղորդվում է, որ Վորոնեժի օդանավակայանում կանխվել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը Ռուսաստան՝ առանց դրանց անվտանգությունը հաստատող անհրաժեշտ բուսասանիտարական փաստաթղթերի:
«Ծաղիկների խմբաքանակը հայտնաբերվել է Հայաստանից ժամանած ուղևորներից մեկի ձեռքի և հանձնած ուղեբեռում: Պարզվել է, որ տղամարդը 3560 ծաղիկներից 500-ի համար չի ունեցել համապատասխան հավաստագրեր»,-հաղորդում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Վորոնեժի և Լիպեցկի մարզերի վարչության մամուլի ծառայությունը:
Անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող ծաղիկներն առգրավվել են և հետագայում այրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ