Ցյուրիխում բնակիչները դատի են տվել աքլորին
Ցյուրիխում բնակիչները դատի են տվել աքլորին գիշերը ծուղրուղու կանչելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Neue Zurcher Zeitung-ի վրա հղումով:
Աքլորի տիրոջը պրտավորեցրել են ապահովել աքլորի «լռություն» երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 8-ը, կիրակի օրերին՝ երեկոյան ժամը 10-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը: Նշված ժամանակահատվածում աքլորին արգելվում է լքել հավաբունը, եւ այն պետք է նստի այնտեղ մթության մեջ:
Ընդ որում, հայցվորը նշել է, թե քանի անգամ է աքլորը ծուղրուղու կանչում: Մասնավորապես, նա հաշվել է, որ աքլորը ժամում 14-44 անգամ ձայներ է հանում եւ՛ ցերեկը, եւ՛ գիշերը, ձայնը 15 մ հեռավորության վրա հասնում է 84 դԲ-ի: Սակայն դատարանը կասկած է հայտնել՝ կապված ձայնի չափի ճշգրտության հետ: Բացի այդ, հայցվորը բողոքել է հոտից:
Նա պնդել է, որպեսզի հավաբունը հանվի, սակայն դատարանը նրան չի աջակցել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ