Փարիզ․ Թուրքիայում մահապատժի մասին հանրաքվեն կխզի կապը եվրոպական արժեքների հետ
Մահապատժի հարցով հանրաքվեն, որի անցկացման հնարավորության մասին հիշատակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կնշանակեր խզել կապը եվրոպական արժեքների հետ։ Այս մասին ապրիլի 17-ին հայտնել են Ելիսեյան պալատում, հայտնում է RFI–ն։
«Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած արժեքներն ու պարտավորությունները պետք է ստիպեն թուրքական իշխանություններին վարել ազատ ու անկեղծ երկխոսություն քաղաքական ու հասարական կյանքի բոլոր ներկայացուցիչների հետ»,- նշել է Փարիզում։
Մահապատժի հարցով հանրաքվեի կազմակերպումը «կվկայեր այդ արժեքների ու պարտավորությունների հետ խզման մասին», հավելել են Ելիսեյան պալատից։
Կիրակի, ելույթ ունենալով Ստամբուլում իր կողմնակիցների առջեւ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է երկրում մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին։
Փարիզում նաեւ «ի գիտություն» են ընդունել թե նախագահական լիազորությունների ընդլայնման մասին հանրաքվեի պաշտոնական արդյունքները, թե դրանց հետ անհամաձայնության մասին հայտարարությունները։ Ելիսեյան պալատում շեշտել են, որ քվեարկության արդյունքները այսպես թե այնպես վկայում են այն մասին , որ թուրքական հասարակությունում կա պառակտում Սահմանադրության փոփոխությունների հարցով , որոնց այդքան ձգտում է Էրդողանը։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին է շեշտել, որ Փարիզում ուշադիր կուսումնասիրեն ԵԱՀԿ-ի ու ԵԽԽՎ անդամների զեկույցը, որոնք կայացած հանրաքվեում որպես դիտորդ են հանդես եկել։
Ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունը թուրքական իշխանություններին կոչ է արել հետեւել մարդու իրավունքների հարցերով եվրոպական հռչակագրին, որը Թուրքիան ստորագրել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ։ Այդ փաստաթուղթը արգելում է մահապատժի վերականգնումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը