Անկարան վրդովված է Եվրոպայի քննադատությունից․ Էրդողանը եվրոպացիներին մեղադրել է «խաչակիրների մտածողության» համար
Թուրքիայի արտգործնախարարը համարում է, որ հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ-ի քննադատությունն անընդունելի է, փոխանցում է Reuters–ը։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այն հավաստիացումները, որ հանրաքվեն չի համապատասխանել միջազգային չափանիշներին «անընդունելի են»։ Նշում են նաեւ, որ ԵԱՀԿ դիտորդների նախորդ «քաղաքականացված» հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք Թուրքիա են ժամանել «կանխակալ վերաբերմունքով», «անտեսելով անաչառության ու անկողմնապահության սկզբունքները»։
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ, մեկնաբանելով հանրաքվեի վերաբերյալ քննադատությունները, Արեւմուտքին մեղադրել է «խաչակիրների մտածողության» համար։
Կառավարման խորհրդարանական ձեւից նախագահականին անցնելու մասին սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում ավարտվել է նրա կողմնակիցների հաղթանակով՝ ձայների աննշան առավելությամբ։ Նախնական տվյալներով սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների թիվը կազմել է 51․2 տոկոս, ինչը 1․25 մլն-ով շատ է հակառակորդների թվից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը