Երևանից Եգիպտոսի հանգստավայրեր կմեկնարկեն կանոնավոր չվերթեր
2017 թվականի ամառվա սկզբից երկու եգիպտական ավիաընկերություններ Երևանից կանոնավոր չվերթեր կիրականացնեն դեպի Կարմիր ծովի ափին տեղակայված Եգիպտոսի հանգստավայրեր,– հայտարարել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Թարեք Մուաթին։
Ուղեւորափոխադրող ինքնաթիռները Երևանից Հուրգադա եւ Շարմ–Էլ–Շեյխ կկատարեն շաբաթական երեք չվերթ։
Եգիպտոսի ուղղությամբ առաջին ինքնաթիռը կմեկնի հունիսի 18-ին։

















































