Հնագետներն ահազանգում են. Պոմպեյը կարող է ցանկացած պահի օդ բարձրանալ
Պոմպեյ հնագիտական համալիրը կարող է ցանկացած պահի բառի բուն իմաստով օդ բարձրանալ՝ ահազանգում են հնագետները, հաղորդում է Turizm-ը՝ հղում անելով Il Fatto Quotidiano-ին:
Իտալական պարբերականը կիսվել է էքսկլյուզիվ փաստաթղթերով, որոնց համաձայն՝ բաց երկնքի տակ հայտնի թանգարանի տարածքում կարող է մոտ 10 չպայթած ռումբ գտնվել:
Մասնագետների արխիվային տվյալները ցույց են տալիս, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պոմպեյը ռմբակոծության է ենթարկվել: 1943-1945 թթ. առնվազն 165 արկ է պայթեցվել: Իսկ թանգարանում վստահ են, որ ռումբերի մեծ մասը վնասազերծվել է, սակայն 10-ը մնում է հողի տակ:
Փորձագետները ահազանգում են, քանի որ դա վտանգ է ներկայացնում զբոսաշրջիկների համար:
Հավելենք, որ Պոմպեյ տարեկան ավելի քան 3 մլն մարդ է այցելում:
Պոմպեյը հին հռոմեկան քաղաք է, որը մ.թ.ա. 79 թվականին Վեզուվի ժայթքման հետեւանքով անհետացել է երկրի երեսից: Այժմ քաղաքի ավերակների շրջանում է գտնվում բաց երկնքի տակ թանգարանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում:
Համալիր այցի տոմսը կազմում է 18 եվրո:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը