ՌԴ ղեկավարությունն առայժմ որոշում չի ընդունել Վրաստանի հանդեպ տնտեսական միջոցների մասին. Պեսկով
Կրեմլը նշել է Վրաստանում հակառուսական տրամադրությունների հարցում ՌԴ խորհրդարանականների կոշտ եւ միահամուռ դիրքորոշման մասին, բայց երկրի ղեկավարությունն առայժմ որոշում չի ընդունել Վրաստանի դեմ տնտեսական միջոցներ մտցնելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Բնական է ռուս խորհրդարանականների նման կոշտ արձագանքը, ընդ որում՝ բացարձակ միահամուռ դիրքորոշումն այս հարցում, որը նրանք որդեգրել են վրացի հաղորդավարի աննախադեպ վարքագծի ֆոնին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գնահատելով Վրաստանի վերաբերյալ Պետական դումայի ընդունած հայտարարությունը։ Փաստաթղթում պատգամավորներն առաջարկել են պատասխանել Վրաստանի հակառուսական սադրանքներին մի շարք տնտեսական միջոցներով։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «որոշումներն ընդունում է կառավարությունը եւ, վերջնարդյունքում, երկրի նախագահը»։ «Առայժմ որոշում չի կայացվել»,- ասել է նա՝ խոստանալով տեղեկացնել իրադարձությունների զարգացման մասին։
Խոսելով հաղորդավարի պահվածքի մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ «նման անտաշ պահվածքը ածանցյալն է նրանց կողմից այն թողտվության, ովքեր հրահրել ու հրահրում են ռուսատյաց հիստերիկան (Վրաստանում)»։ «Այ սա է, մեր կարծիքով, շատ վտանգավոր, խելահեղ վտանգավոր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ վերջին ժամանակներս Վրաստանում տեղի է ունեցել «ռուսատյաց, ծայրահեղական բնույթի իրադարձությունների մի ամբողջ շարք»։
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարը հուլիսի 7-ին անվայելուչ վիրավորական արտահայտություններ է արել Ռուսաստանի ղեկավարության հասցեին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...