ՌԴ Պետդուման կառավարությանը հանձնարարել է դիտարկել Վրաստանի հանդեպ տնտեսական միջոցներ մտցնելու հարցը
Պետդուման երեքշաբթի օրվա նիստում միաձայն ընդունել է հայտարարություն, որում դատապարտել է Վրաստանում հակառուսական սադրանքները եւ առաջարկել է դրանց պատասխանել մի շարք տնտեսական միջոցներով։ Ստորին պալատը խնդրում է կառավարությանը նախագահին ներկայացնել համապատասխան առաջարկություններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ բարեկամական գործողությունների շարունակման առնչությամբ Պետական դուման հանձնարարում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը դիտարկել Վրաստանի հանդեպ հատուկ տնտեսական միջոցների կիրառման նպատակահարմարությունը, որոնք նախատեսված են «Հատուկ տնտեսական միջոցների եւ հարկադիր միջոցների մասին» դաշնային օրենքում»,- ասվում է հայտարարությունում։
Պատգամավորները կտրականապես դատապարտում են չդադարող հակառուսական սադրանքները Վրաստանում՝ նշելով, որ «այդ երկրի արմատական ուժերի բացահայտ հարձակումները տանում են ռուս-վրացական հարաբերությունների հետագա վատացման»։
Նման միջոցներն առաջարկվում են Վրաստանում հակառուսական տրամադրությունների սրացման հետ կապված, խոսքը վերաբերում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սադրանքին, որտեղ հաղորդավար Գեորգի Գաբունիան ուղիղ եթերում մեկ րոպեից ավելի անվայելուչ արտահայտվել է Ռուսաստանի ղեկավարության հասցեին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...