Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը, հաղորդում է CNBC-ն՝ Սպիտակ տան մամուլի հայտարարությանը հղումով:
«Կողմերը քննարկել են ընթացիկ ջանքերը, որոնք գործադրվում են Իրանի՝ միջուկային զենք ստանալն արգելելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իրանի ապակայունացնող գործունեությունը դադարեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած իր պարտավորություններից հրաժարվելու երկրորդ փուլի շրջանակում հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացումը, որը կգերազանցի 3,67%-ի սահմանված շեմը:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքով պարտավորությունների դադարեցման առաջին փուլում Իրանը դադարեցրել էր ցածր հարստացման ուրանի ավելցուկների և ծանր ջրի արտահանումը, որոնք գերազանցում են ԳՀՀԾ-ով սահմանված թույլատրելի շեմը:
Իրանի իշխանությունները զգուշացրել են, որ եթե ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չհարթվի, ապա պարտավորությունների դադարեցման երրորդ փուլը կսկսվի 60 օր անց: Իրանում այս միջոցները բացատրում են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքն առանց մյուս անդամ երկրների համաձայնության լքելու և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...