Ինչպե՞ս ամրապնդել հոգեկան առողջությունը
Հոնկոնգի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչպես կարելի է ամրապնդել հոգեկան առողջությունը։ Համաձայն անցկացված հետազոտությունների՝ հոգեպես ամենաառողջ մարդիկ նրանք են, ովքեր ձեռնպահ են մնում սպիրտային խմիչքներից։
Ինչպես տեղեկացնում է EurekAlert!-ը, հետազոտությանը մասնակցել է 10 հազար 386 մարդ, որոնք կամ չեն օգտագործել ալկոհոլային խմիչքներ, կամ չափավոր են օգտագործել (շաբաթը 14 չափաբաժին՝ դրինկ՝ տղամարդկանց եւ 7 չափաբաժին՝ կանանց համար)։ Փորձարկվողների առողջական վիճակին հետեւել են 2009-2013 թվականներին։ Ստացված տվյալները համեմատվել են 31 հազար 079 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքների հետ, որն իրականացվել է ԱՄՆ ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլիզմի հարցերի ազգային ինստիտուտի կողմից։
Պարզվել է, որ հոգեկան առողջության ամենաբարձր մակարդակն ունեցել են նրանք, ովքեր ձեռնպահ են մնացել ալկոհոլային խմիչքներից։ Դրական փոփոխություններ են նկատվել նաեւ նրանց մոտ, ովքեր թողել են ալկոհոլ օգտագործելը։ Արդյունքները նման էին երկու հետազոտությունների դեպքում, որոնք անցկացվել են Հոնկոնգում եւ ԱՄՆ-ում։ Ընդ որում՝ հաշվի են առնվել սոցիալ-ժողովրդագրական գործոնները, փորձարկվողների մարմնի զանգվածի ինդեքսը, նրանց վնասակար սովորությունները եւ այլն։
Գիտնականները կոչ են անում ուշադրություն դարձնել ստացված տվյալներին՝ հաշվի առնելով աշխարհում ալկոհոլի օգտագործման աճը։ Հետազոտության արդյունքներից ելնելով՝ ալկոհոլի չափավոր օգտագործման խորհուրդը նույնպես պետք է տալ մեծ զգուշավորությամբ, նշում են գիտնականները։ Մայքլ Նին (Michael Ni) Հոնկոնգի համալսարանից նշում է. սպիրտային խմիչքներից հրաժարումը թույլ կտա խմողներին հասնել հոգեկան առողջության գրեթե նույն վիճակի, ինչ եւ սթափ մարդիկ։
Հետազոտությունը հրապարակվել է CMAJ (Canadian Medical Association Journal) ամսագրում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...