ՌԴ Պետդումայում զբոսաշրջիկներին առաջարկել են Վրաստանի փոխարեն հանգիստն անցկացնել Աբխազիայում, Հայաստանում և Ադրբեջանում
Աբխազիան կարող է այլընտրանք դառնալ այն ռուս զբոսաշրջիկների համար, որոնք նախընտրում են Վրաստանը և ընդհանրապես կովկասյան ուղղությունը: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ Պետդումայի սպորտի և երիտասարդության հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կրիվոնոսովը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային ուղիղ հաղորդկացության արգելքը, չվերթները դադարեցրել են ինչպես ռուսական, այնպես էլ վրացական ավիաընկերությունները:
«Ցավում եմ, որ նման իրադարձություններ են տեղի ունենում Ռուսաստանի և Վրաստանի միջև, քանի որ այդ երկիրը միշտ եղել է եղբայրական և պատմականորեն մեզ շատ մոտ, շատ ցավալի են նման բացասական քաղաքական միտումները, երբ նույնիսկ լրագրողներն են իրենց շատ տգեղ պահում: Պետք է ամեն ինչ անել, որ նման երևույթներն այլևս չկրկնվեն»,- ասել է Կրիվոնոսովը:
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունների հորդորից հետո ռուս զբոսաշրջիկները Վրաստան չեն մեկնի՝ հաշվի առնելով անվտանգության գործոնը: Միաժամանակ, նրա խոսքով՝ Աբխազիան հիմա ռուս զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակում է, վրացական ուղղությանն, ըստ նրա, բացի Աբխազիայից, այլընտրանք են նաև Հայաստանը և Ադրբեջանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...