Թուրքիայի ԿԸՀ-ն անվավեր քվեաթերթիկները Էրդողանի օգտին է հաշվել. ընդդիմությունը չի ընդունում արդյունքները
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկանդալային որոշում է կայացրել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՀ-ն բազմաթիվ ընտրատեղամսսերում «այո» քվեարկած առանց կնիքի քվեաթերթիկները հայտարարել է օրինական։ Այս փաստը զայրացրել է ընդդիմադիր կուսակցություններին, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե չի ընդունում նման արդյունքը։ «Եթե օրենքը պարտադրում է որ վավեր է այն քվեաթերթիկը, որի վրա կա կնիք, ուրեմն թող այդպես հաշվեն։ Խաղի կեսից խաղի կանոնները չեն փոխում»,-ասել է Քըլըչդարօղլուն։
Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որից հետո ԿԸՀ-ն որոշել է շտապ մամուլի ասուլիս կազմակերպել։
Նշենք, որ նախնական տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաք 51,2 տոկոս ձայն։
Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցավնկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը