Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա. Կարո Փայլանը՝ Թուրքիայում կայացած հանրաքվեի մասին
Սահմանադրական փոփոխություններով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է ստանալ իշխանություն, որը վերահսկելի չլինի: NEWS.am-ի հետ նման կարծիք հայտնեց Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի արդյունքներով «Այո»-ն ստացավ 50 տոկոսից ավելի ձայն:
«Նախագահական համակարգը կազդի ընդդիմադիր դաշտի վրա, քանի որ նա, որը ստանում է 50 տոկոսից ավելի ձայն, դառնում է մեծամասնություն եւ կարող է անել, այն ինչ ուզում է»,- նշեց նա:
Փայլանը կրկին հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ցանկանում է խաղաղություն ստեղծել ամեն գնով քաղաքական, ժողովրդավարական, գենդերային հարցերում. «Էրդողանն ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիր կուսակցությունների վրա, նույնը նաեւ քրդական ժողովրդին է վերաբերում, ցավոք սրտի, Էրդողանը կշարունակի իր այդ գործողությունները, բայց մենք շարունակելու ենք պայքարը»:
Նեշքն, որ նախնական տվյալներով, սահմանադրական փոփոխությունների կողմնակիցներն ստացել են 51,2 տոկոս ձայն, ինչը 1,25 մլն-ով ավելի է սահմանադրական փոփոխությունների հակառակորդների ձայներից:
Թուրքիայի Սահմանադրության փոփոխություններով խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարվում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին:
Խորհրդարանականների թիվը 550-ից 600 կդառնա, իսկ թեկնածություն կարող են առաջադրել 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն: Խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետ է սահմանվում 5 տարին, բայց պետության ղեկավարը պաշտոնը կարող է ստանձնել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում նախագահի եւ պատգամավորների ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը