Մեծ Բրիտանիան «քաղաքական նյարդային խանգարման մեջ է». Մի-6 հետախուզության նախկին տնօրեն
Բրիտանական Մի-6 հետախուզության նախկին տնօրեն սըր Ջոն Սոյերսը BBC հեռուստաալիքին ասել է, որ Մեծ Բրիտանիան «քաղաքական նյարդային խանգարման մեջ է»։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ կարող է դառնալ նա, ով «չունի այն դիրքը, որին մենք վարժվել ենք մեր բարձրագույն ղեկավարությունում»։
Այսպիսով, սըր Սոյերսը քննադատել է Պահպանողական կուսակցությունից վարչապետի երկու թեկնածուներին՝ Բորիս Ջոնսոնին եւ Ջերեմի Հանթին։
Նա քննադատել է նաեւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին, նշում է հեռուստաալիքը։
«Մենք այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, քաղաքական նյարդային խանգարում ենք ապրում։ Մենք երկու պոտենցիալ վարչապետ ունենք, ինչպես նաեւ ընդդիմություն... որոնք չունեն այն դիրքը, որին մենք վարժվել ենք մեր բարձրագույն ղեկավարությունում։ Մենք պետք է սպասենք եւ տեսնենք՝ կկարողանա՞ն արդյոք մարդիկ հասնել դրան (դիրքին), երբ դառնան վարչապետ»,- ասել է նա Today ծրագրի եթերում։
Սըր Ջոնի մեկնաբանությունը հետեւել է անմիջապես այն տեղեկությանը, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը թաքցրել է գաղտնի հետախուզական տվյալներ Բորիս Ջոնսոնից, երբ նա եղել է երկրի ԱԳ նախարարը։ Դրանից արվել է հետեւություն, որ իշխանությունները կասկածել են Ջոնսոնի՝ գաղտնի տեղեկություն պահելու ունակությանը։
Ավելի վաղ Times թերթը հրապարակել էր հոդված՝ հղում կատարելով անանուն աղբյուրին, որում ասվում է, որ Քորբինը չափազանց թույլ է վարչապետ դառնալու համար՝ «ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր առումով»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...