Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո Պորոշենկոն կանխիկացրել է 34 մլն դոլար
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի ընտրություններում կրած պարտությունից հետո, մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում, կանխիկացրել է 34 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն` վկայակոչելով իրավաբան Անդրեյ Պորտնովին, որը տեղեկությունը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:
Պորտնովի խոսքերով` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողության ժամանակ Պորոշենկոն Միջազգային ներդրումային բանկի իր հաշվեհամարից երեք անգամ մեկ միլիոն դոլար է կանխիկացրել: Այնուհետև մի քանի անգամ նա կանխիկացրել է 1-2 մլն դոլար:
«Ընդհանուր առմամբ` Պորոշենկոն մեկ ամսվա ընթացքում կանխիկացրել է 34 մլն դոլար, այսինքն` շուրջ 340 կիլոգրամ 100 դոլարանոց թղթադրամներ»,- գրել է իրավաբանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...