Բաբելոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում
Հնագույն քաղաք Բաբելոնը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի տարածքում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումը կայացվել էր ուրբաթ Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում, հայտնել է ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բաբելոնը Միջագետքի քաղաքներից մեկն է, որը գտնվում է Աքքադի պատմական շրջանում: Այն Հին աշխարհի կարեւոր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրոնական կենտրոն էր: Միեւնույն ժամանակ այն դարձել էր առաջին մեգապոլիսը՝ մարդկության հնագույն պատմության խոշորագույն քաղաքներից մեկը:
Բաբելոնի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Ներկայումս քաղաքի փլատակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա: Փլատակների տարածքը կազմում է 10 ք/կմ: Դրանից միայն 15 տոկոսի տարածքում են անցկացվել հնագիտական պեղումներ:
Բաքվում ընթացող Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նիստի ընթացքում քննարկվել է այդ ցուցակում ներառվելու նպատակով 35 օբյեկտների թեկնածությունը, հաղորդում է միջազգային կազմակերպությունը: Ինչպես հայտնել է Agence France-Presse-ը, 40 տարվա ընթացքում Իրաքը ձգտել է, որ Բաբելոնը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Քաղաքի թեկնածությունը հինգ անգամ մերժվել է կամզակերպության կողմից: Տեւական ժամանակաշրջանում երկրի տարածքում ընթացել են մարտական գործողություններ արմատական իսլամիստների դեմ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը