Բահամյան կղզիներում ուղղաթիռի կործանման հետևանքով Forbes-ի ցանկում ներառված միլիարդատեր է մահացել
Յոթ մարդ, այդ թվում՝ ածխային մագնատ և միլիարդատեր Քրիս Քլայնը, զոհվել են Բահամյան կղզիներում ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է BNO News-ը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան։ Ուղղաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը՝ Բահամյան կղզիների ամենահյուսիսային կղզուց ոչ հեռու։ Դա տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։
Բահամյան կղզիների ոստիկանությունը հայտարարել է, որ հինգշաբթի՝ ժամը 2:53-ի սահամաններում, Ֆլորիդա ուղևորված ուղղաթիռը տեղ չի հասել:
Երեք ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո սպաներն ուղղաթիռ են հայտնաբերել Ատլանտյան օվկիանոսի ծանծաղուտում՝ Գրանդ Քեյ կղզուց 3,2 կիլոմետր հեռավորության վրա:
«Չորս կանանց և երեք տղամարդկանց մարմինները դուրս են բերվել ուղղաթիռից»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ուղղաթիռում եղել է 7 մարդ, բոլորը մահացել են: Զոհերից մեկի դին ճանաչել են հարազատները: Քլայնը զոհվել է իր ծննդյան 62-րդ տարեդարձի նախօրեին: Մյուսների ինքնություններն ավելի ուշ են պարզվել:
Forbes ամսագրի համաձայն՝ Քլայնի կարողությունը մոտ 1,8 մլրդ դոլար է, նա հարստացել է 2000-ականների սկզբին:
Վթարի պատճառը դեռևս պարզվում է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է