Ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ազդել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի վրա. Սեմերիկով
Ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունն աշխարհում եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում էական ազդեցություն է գործել համատեղ աշխատանքի վրա, եւ ստիպված ենք եղել օպերատիվորեն արձագանքել ցանկացած փոփոխության։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։
Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի նախնական արդյունքները մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ համապատասխան իրավապահ մարմինների՝ ապրիլին եւ հունիսին տեղի ունեցած նիստերի ընթացքում, ինչպես նաեւ այլ ձեւաչափերի շրջանակում։
Սեմերիկովը նշել է, որ հիմնականում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա, իհարկե, դիտարկվել են իրավիճակն Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում տաջիկ-աֆղանական սահմանին։ Կովկասյան ուղղությամբ՝ դա եղել է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվելու, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Վրաստանի տարածքի ռազմական յուրացման գործընթացի հետ կապված»,- պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։
Ընդ որում՝ գեներալ-գնդապետն ավելացրել է, որ արեւելաեվրոպական շրջանի վերաբերյալ դիտարկվել են ՆԱՏՕ զորավարժությունների ավելացող քանակի եւ մասշտաբի վերաբերյալ հարցերը Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների մոտ։ Բացի այդ, ինչպես նշել է Սեմերիկովը, քննարկվել է նաեւ ոչ ռազմավարական միջուկային զենքը միջուկային տերությունների տարածք վերադարձնելու խնդիրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...