Ողջ աշխարհում ներգաղթյալների մեծ մասը ձգտում է հայտնվել ԱՄՆ-ում
Ողջ աշխարհում ներգաղթյալների մեծ մասը ձգտում է հայտնվել ԱՄՆ-ում: Այս մասին ասվում է «Եվրոպա՝ նպատա՞կ. Գլոբալ միգրացիայի ապագան» հետազոտության մեջ, որը ներկայացրել է բնակչության եւ զարգացման ուսումնասիրման բեռլինյան ինստիտուտը, հաղորդում է DW-ը:
Զեկույցի հեղինակների տվյալներով՝ ԱՄՆ-ում ցանկանում է հայտնվել ողջ աշխարհում ներգաղթյալների ամեն 5-րդը (21%), այսինքն՝ 158 մլն մարդ:
Ընդ որում, ինչպես նշում են հետազոտողները, ներգաղթյալների մեծ մասը լքում են իրենց հայրենիքը, որպեսզի աշխատանք գտնեն, այլ պատճառներից են սոցիալական եւ զինված կոնֆլիկտները:
Զեկույցի հեղինակները ուշադրություն են հատկացրել Եվրամիության վրա եւ դիտարկել ԵՄ աշխարհի տարբեր տարածաշրջաններից բնակիչների միգրացիայի պատճառները: Նրանց տվյալներով՝ ներգաղթյալների մեծ մասը ԵՄ այս կամ այն երկիր է մեկնում մեկ այլ եվրոպական երկրից: Ընդ որում, ԵՄ-ում 1999-2017թթ. նման ներգաղթյալների թիվը 2 անգամ աճել է՝ հասնելով 10-20 միլիոնի: Երկրորդ տեղում են Մերձավոր Արեւելքից եւ Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալները, որոնց թիվը կազմում է 6-9 մլն: Երրորդ տեղում են հետխորհրդային երկրներից ներգաղթյալները՝ 2-6 մլն մարդ:
Հետազոտության մեջ ասվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ԵՄ ավելի շատ ներգաղթյալներ են մեկնում սովետական նախկին հանրապետություններից ներգաղթյալներ: 2010-2015թթ. նման ներգաղթյալների հոսքն ավելացել է: 2017-ին ԵՄ-ում նախկին սովետական հանրապետություններից 5,5 մլն մարդ է գտնվել, ընդ որում՝ նրանցից 1,9 միլիոնը բնակության թույլտվություն են ստացել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է