Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավային Z համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար Մաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է Համայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Փոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվել Անկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ Վաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg Իրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ Ընտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել

Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Արեգակը կհատի երկնային հասարակածը՝ երկնքի հյուսիսային կիսագնդից անցնելով հարավայինZ համաշխարհային պատերազմը վերադառնում է ԱՄՆ 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համարՄաքուր սպորտը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն էՀամայնքային ոստիկաններն կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելՓոխված մարտավարություն եկեղեցու հարցում․ վարչապետին զեկույց է ներկայացվելԱնկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբՌուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանաԲարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանիցԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. ՌուբիոՀայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվելՍեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունըՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԱրարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալըՄեր մարզիկը ոչ մի շանս չտվեց մրցակցինՍյունիքի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել դատարանԼիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանըՔննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀՍուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը (տեսանյութ)Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունիՄարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկինՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանումՃապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառովԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանումԹիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևումԽորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ)Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթություններըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՆԳ նախարարություն․ Ձեր կողքին՝ 24/7 (տեսանյութ)ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)Թայվանին զենքի վաճառքի նոր փաթեթի շուրջ որոշում կկայացվի մոտ ապագայումՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդինԱպակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026
Հայաստան

Այսօր Սբ. Հարության տոնն է

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ: