Շարջայի շեյխի որդուն մահացած են հայտնաբերել լոնդոնյան պենտհաուսում թմրանյութերով օրգիայից հետո (լուսանկարներ)
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա էմիրության կառավարչի 39-ամյա որդին՝ շեյխ Խալիդ բին Սուլթան ալ Քասիմին, մահացած է հայտնաբերվել իր լոնդոնյան պենտհաուսում, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երիտասարդ միլիոնատիրոջն արդեն հուղարկավորել են հայրենիքում:
Շեյխ Խալիդի հուղարկավորությանը ներկա են եղել տասնյակ հազարավոր մարդիկ: Հանգուցյալի հայրը՝ ազդեցիկ շեյխ Սուլթան բին Մուհամադ ալ Քասիմին, գլխավորել է սգո թափորը:
Պարբերականի փոխանցմամբ՝ շեյխ Խալիդն իր շքեղ պենտհաուսում թմրանյութերի օգտագործմամբ օրգիա էր կազմակերպել: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի վայրում առաջին կարգի թմրանյութեր են հայտնաբերվել: Չի բացառվում, որ շեյխ Խալիդը մահացել է թմրանյութերի չարաշահումից:
Ընկերների պատմելով՝ ինը տարեկանում Լոնդոն տեղափոխված, բարձրագույն կրթություն ստացած և այնուհետև դիզայներությամբ զբաղված շեյխ Խալիդը, մուսուլման լինելով հանդերձ, վայելում էր արևմտյան կյանքի բոլոր ազատությունները, ինչի հետևանքով «նրա պատմությունը ողբերգական ավարտ է ունեցել»:
Հայտնի է, որ ԱՄԷ-ում հուլիսի 2-ից սկսած եռօրյա սուգ է հայտարարվել:
Շարիաթի կանոնների համաձայն՝ հանգուցյալի դին պետք է հուղարկավորվի հնարավորինս արագ՝ մահից հետո 24 ժամվա ընթացքում:
Աղբյուրը հավելում է, որ Շարջայի շեյխը, որն իշխանության է եկել 1972թ., արդեն երկրորդ զավակին է կորցնում: 1999թ. 24 տարեկանում Լոնդոնում կյանքից հեռացել էր նրա ավագ որդին՝ կրկին թմրանյութերի չարաշահումից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի