Ղրղզստանում նախկին նախագահ Աթամբաևի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ժամանել է իր կողմնակիցների հանրահավաքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բիշքեկում այսօր այն շենքի մոտ, որտեղ գտնվում է Աթամբաևի շտաբ-գրասենյակը, սկսվել է նախկին նախագահի կողմնակիցների հանրահավաքը: Ներկա դրությամբ դրան մասնակցում է մոտ 500 մարդ: Հանրահավաքին է միացել նաև նախկին նախագահը:
Պարբերաբար հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում հավաքված մարդկանց չտրվել հնարավոր սադրանքներին:
«Սա խաղաղ հավաք է»,- ասում են նրանք:
Բոլորը սպասում են նախկին նախագահի ելույթին:
Ավելի վաղ Ղրղզստանի խորհրդարանը զրկել էր Աթամբաևին անձեռնմխելիությունից՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով: Աթամբաևին նախկին նախագահի կարգավիճակից, հետևաբար նաև անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը կողմ էր քվեարկել 110 պատգամավորից 103-ը:
Ավելի վաղ երկրի խորհրդարանը դատախազությանն էր հանձնել նախկին նախագահի հասցեին արված մի շարք մեղադրանքները, որը պատրաստվել էր հատուկ պատգամավորական հանձնաժողովի կողմից:
Խորհրդարանականների վարկածով՝ Աթամբաևը մեղավոր է Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, հողատարածքների ապօրինի վերափոխման, կեղծ բժշկական փաստաթղթերով քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ազատ արձակելու և մի շարք այլ ապօրինի գործողությունների համար:
Գլխավոր դատախազությունը մասամբ հաստատել է հանձնաժողովի ներկայացրած մեղադրանքները, սակայն չի հաստատել, որ Աթամբաևն ուղիղ կապ է ունեցել իշխանության ուզուրպացիայի, լրագրողների ու քաղաքական ընդդիմախոսներին հալածելու հետ:
Աթամբաևն իր հերթին խորհրդարանականների մեղադրանքներն անհեթեթություն է անվանել՝ հայտարարելով, որ իր խիղճը ժողովրդի առաջ մաքուր է, և որ ինքը պատրաստ է պատասխան տալ երկրի նախագահի պաշտոնում եղած ժամանակ արած գործողությունների համար:
Եթե հետաքննությունը հաստատի Աթամբաևի դեմ հնչած մեղադրանքները, և դատարանը նրան մեղավոր ճանաչի, Ղրղզստանի նախկին ղեկավարին կարող է ցմահ բանտարկություն սպառնալ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է