«Լավ չէ». Թրամփն Իրանին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը խախտելու համար, գրում է lenta.ru-ն: Այդ մասին նախագահը գրել է իր թվիթերյան էջում:
«Իրանը խախտել է 150 միլիարդանոց (գումարած 1,8 միլիարդ դոլար կանխիկ) միջուկային գործարքն ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, որոնք ոչինչ չեն վճարել մինչև իմ նախագահ դառնալը, իսկ այժմ խախտել են պաշարների սահմանափակման մասին պայմանավորվածությունը: Լավ չէ»,-գրել է Թրամփը:
Նշենք, որ Թեհրանը հուլիսի 1-ին հայտարարել էր, որ ավելի շատ ցածր հարստացված ուրան է կուտակել, քան դա թույլատրվում է 2015 թվականի միջուկային համաձայնագրով:
Հունիսի վերջին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թրամփի՝ երևույթների սխալ ըմբռնումը սպառնալիքի տակ է դնում խաղաղության հնարավորությունը։ Նա նշել էր, որ երկու կողմերի հարաբերություններում բանակցություններն ու սպառնալիքները իրարամերժ հասկացություններ են։
Հիշեցնենք, որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ 1 տարի անց Իրանը հայտարարել էր 60 օրվա ընթացքում ծրագրի որոշ կետերի պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին: ԳՀՀԾ-ի պարտավորություններից մասնակի հրաժարումն Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային ծրագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի