Ասանժի հայրը պատմել է որդու վիճակի մասին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը կայունացել է, ասել է նրա հայրը՝ Ջոն Շիփթոնը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով SBS ավստրալական հեռուստաալիքին։
«Նրա ոգին չափազանց ուժեղ է, նա լի է վճռականությամբ՝ պայքարելու իր ազատության եւ մամուլի ազատության համար, որպեսզի տեղեկացնի մեզ այն մասին, թե ինչով են զբաղված մեր կառավարությունները»,- ասել է Շիփթոնը։
Այսօր Ասանժի կողմնակիցները՝ նրա հոր գլխավորությամբ, հավաքվել են Մելբուռնի կենտրոնական հրապարակում, որպեսզի տոնեն նրա 48-ամյակը, գրում է պարբերականը։ Այդկերպ Մելբուռնը դարձավ աշխարհի 60 քաղաքներից մեկը, որտեղ տեղի են ունենում տոնակատարություններ այդ առիթով։
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել շնորհիվ այն հրապարակումների, որոնք մերկացրել են ԱՄՆ-ին Աֆղանստանոմ եւ Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ խաղաղ քաղաքացիների սպանությունները։ Բացի այդ, նա հրապարակել է նյութեր ամերիկյան Գուանտանամո բանտում (Կուբա) կալանավորների պահման պայմանների մասին։
2010-ին Շվեդիայում նրան մեղադրել են սեռական ոտնձգության եւ բռնաբարության մեջ։ Ասանժը չի ընդունել մեղադրանքները։ Նրա խոսքով՝ նրան մեղադրող կանայք գործել են վրեժից ելնելով եւ իրավապահ մարմինների ճնշման ներքո։
2012-ից նա թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում՝ զգուշանալով սկանդինավյան երկիր արտահանձնումից։ Սակայն այս տարվա ապրիլի սկզբին նա դուրս է եկել դեսպանությունից, եւ նրան անմիջապես կալանել են յոթ տարի առաջ տրված օրդերով դատարան չներկայանալու պատճառով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ իշխանությունների պահանջով։
Մայիսի 1-ին Ասանժին դատապարտել են 11,5 ամսվա բանտարկության գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Շուտով Շվեդիայի դատախազությունը վերսկսելէ նրա գործի քննությունը։
ԱՄՆ իշխանություններն իրենց հերթին Ասանժին նոր մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության եւ գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին։ Հիմա նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։
Բրիտանական դատարանը ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնման հարցը կքննարկի հաջորդ տարեսկզբին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է