«Բարդիները ոչ թե էտել են, այլ հերձել». ահազանգում են Երևանի Մազմանյան փողոցի բնակիչները
Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի բնակիչներն ահազանգում են, որ համայնքում տասնյակից ավել բարդիներ ենթարկվել են խորը էտման: Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ ծառերի անթույլատրելի ձևով են էտել, որպեսզի դրանց բարձրությունը հետագայում չխանգարի նախկին ավտոսերվիսի տարածքում բացվելիք նոր կենտրոնի վահանակների տեսանելիությանը: Բնակիչները ասացին, որ հստակ չգիտեն ինչ կենտրոն է լինելու:
«Գովազդային վահանակները իրենց է պետք, մեզ պետք չէ, երևանցիներին մաքուր օդ է պետք, ապուշություն, հիմարություն են արել, այսպես չեն էտում, պետք է պահպանեն, ոչ թե քյաչալացնեն »,- շեշտեց բնակիչներից մեկը:
Մեկ այլ բնակչի խոսքով էլ, եթե մտադրություն չունենային հետագայում բարդիներն արմատից կտրելու, ապա նման կերպ չէին էտի: «Չեն էտել հերձել են, վերջում էլ ծառը քոքից կհանեն»:
Մանրամասանրեը՝ տեսանյութում

















































