Ֆրանսիան Իտալիային մեղադրել է հիստերիայի մեջ
Ֆրանսիան Իտալիային միգրացիայի հարցի պատճառով մեղադրել է հիստերիայի մեջ, հաղորդում է AP-ը:
Անցած տարի Փարիզն ու Հռոմը բազմիցս բախվել են այդ հարցով: Իտալիայի կառավարությունը փորձում է խանգարել բարեգործական փրկարարական նավերին, որոնք ներգաղթյալներին Իտալիա են տեղափոխում:
«Կարծում եմ՝ Իտալիայի կառավարությունը չի կարողացել լուծել այդ խնդիրը: Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի պահվածքն անընդունելի է: Դա ցավալի եւ բարդ հարց է»,- ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սիբետ Նդիայը ֆրանսիական BFM հեռուստաալիքին:
Սալվինին, որը ղեկավարում է Իտալիայի ամենախոշոր «Լիգա» կուսակցությունը, պատասխան հարված է հասցրել՝ ասելով.
«Միգրացիայի հարցով իմ պահվածքն անընդունելի՞ է: Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի վիրավորանքներն ու բացի ներգաղթյալների համար իր նավահանգիստները: Իտալացիներն արդեն բավարար չափով ներգաղթյալների են ընդունել եւ մեծ գումարներ են ծախսել: Հաջորդ նավը պետք է Մարսել ուղեւորվի»:
Սալվինիի վերջին գործողությունները հանգեցրել են նրան, որ Նիդերլանդների դրոշով նավը մոտ 41 աֆրիկացի է տեղափոխել Իտալիա:
Փետրվարին Ֆրանսիան հետ էր կանչել Հռոմից իր դեսպանին: Նշենք, որ Սալվինին շա շարունակ քննադատում է Ֆրանսիայի իշխանություններին ու անձամբ նախագահ Մակրոնին՝ ներգաղթյալների հարցում, իր համոզմամբ, ծայրահեղ ազատական քաղաքականության համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է