Կիպրոսն օրինական միջոցներ կկիրառի, եթե թուրքական երկրորդ նավը հորատում սկսի ԲՏԳ-ում
Կիպրոսն օրինական միջոցներ կկիրառի, եթե թուրքական երկրորդ նավը հորատում սկսի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ): Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է AP-ը:
Նա ԲՏԳ-ի մասին Թուրքիայի հայտարարությունները «մոլորեցնող, անհիմն եւ իրավաբանորեն սխալ» է անվանել:
Մայիսին Կիպրոսը մոտ 20 ձերբակալման միջազգային օրդեր էր տվել 3 ընկերությունների դեմ, որոնք աջակցում են Կիպրոսի արեւմտյան ափից 42 մղոն հեռավորության վրա թուրքական նավի կողմից հորատման աշխատանքները:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենտոպը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի հորատումը՝ չնայած ԵՄ-ի կողմից հնարավոր միջոցների սահմանմանը:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ շելֆում բնական գազի մեծ հանքավայրեր են գտել: 2011 թվականին ամերիկյան Noble Energy ընկերությունը, մասնավորապես, հայտնաբերել էր «Աֆրոդիտե» հանքավայրը, որի պաշարները գնահատվում են շուրջ 140 մլրդ խոր.մետր: Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, շրջան է ուղարկել «Ֆաթիհ» հորատման նավը, որը շաբաթ առավոտից բացառիկ տնտեսական գոտում է: Թուրքիան հայտարարում է, որ հորատումը կտեւի 4 ամիս՝ մինչեւ սեպտեմբերի 3:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է