Ամերիկուհին խոստովանել է, որ Օբամային ականապատված ծանրոց է ուղարկել
Տեխասի բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, նահանգապետին եւ սոցիալական ծառայության աշխատակցին ականապատված ծանրոցներ ուղարկելու մեջ, հայտնում է տեղական Houston Chronicle պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Ջուլյա Փոֆը Հյուսթոնի դատարանում խոստովանել է, որ 2016 թվականի հոկտեմբերին Օբամայի գրասենյակ է ուղարկել պայթուցիկ նյութով փաթեթ:
Նախագահից բացի, եւս մեկ հասցեատեր է դարձել Մերիլենդ նահանգում սոցիալական ծառայության աշխատակիցը, որտեղ Փոֆին մերժել են հաշմանդամության նպաստ տալ: Այս երկու ծանրոցները հայտնաբերվել են ստուգելիս: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի համար նախատեսված ծանրոցը հասել է ըստ նշանակության, բայց չի պայթել, երբ այն բացել են:
ՀԴԲ քննիչներին հաջողվել է ծանրոցում հայտնաբերված մազի միջոցով ապացուցել, որ կինն է ծանրոցներն ուղարկողը. մազը, ինչպես պարզվել է, պատկանել է Փոֆի տանն ապրող կատվին:
Փոֆին կարող է սպառնալ մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է