Ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադառնալու առնչությամբ 7 երկրների դեմարշին միացել է նաև Շվեդիան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Շվեդիայի ներկայացուցիչները միացել են Ուկրաինայի և 6 այլ երկրների հայտարարությանը, որոնք դեմարշ են հայտարարել ռուսական պատվիրակության՝ ԵԽԽՎ վերադառնալուց հետո: Այդ մասին Радио НВ-ի եթերում հայտարարել է ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության նախագահ Վլադիմիր Արյևը, գրում է korrespondent.net-ը:
«Հայտարարությանը միացել են նաև Շվեդիայից պատգամավորները»,- ասել է նա:
Արյևը նաև պատմել է, որ Լեհաստանն աջակցություն է հայտնել ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի դեմ նոր բանաձև պատրաստելու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԵԽԽՎ-ն վերականգնել է ռուսական պատվիրակության լիազորությունները: Ռուսաստանի անդամակցության վերականգնմանը կողմ էր քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 62: Եվս 15 խորհրդարանական ձեռնպահ է մնացել:
Դրանից հետո ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արյևը հայտարարել է, որ Ուկրաինան լքում է ԵԽԽՎ-ն, ինչից հետո Վրաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան նույնպես դեմարշ են հայտարարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է