Ֆրանսիայում գետերը ցամաքում են. Կառավարությունը ցանկանում է ջրի օգտագործումը կրճատել
Ֆրանսիայի կառավարությունը ցանկանում է ջրի օգտագործումը կրճատել՝ խրախուսելով հոսող ջրերի վերաշրջանառությունը, ինչպես նաեւ սպառողներին՝ գործածվող ջրի քանակությունը նվազեցնելու համար, քանի որ կլիմայի փոփոխության պատճառով գետերի հոսքն աստիճանաբար դանդաղում է, փոխանցում է Reuters-ը:
Տեղական իշխանությունների եւ կոմունալ ծառայությունների հետ մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ ցանկանում է ջրի օգտագործումը 10 տոկոսով կրճատել 5 տարվա ընթացքում եւ 25 տոկոսով՝ 15 տարվա ընթացքում:
Նպատակն է Ֆրանսիան առավել չորային ապագային նախապատրաստելը: Հետազոտության համաձայն՝ ֆրանսիական գետերի միջին ծավալը հաջորդ 50 տարում կարող է նվազել 10-40 տոկոսով:
«Շրջակա միջավայրի պահպանման համար մեր պայքարում ջուրը գերակա հարցերից մեկն է»,- լրագրողներին ասել է շրջակա միջավայրի նախարար Ֆրանսուա դե Ռյուգին:
Ջրի գործածումը նվազեցնելու համար կառավարությունը կարող է ջրի ավելի բարձր գներ սահմանել խոշոր սպառողների համար, ինչպիսին են ջրավազանով խոշոր տնային տնտեսությունները, սակայն սակագների սահմանումը վերապահել է տեղական իշխանություններին: Ֆրանսիայում միջին մարդը օրական գործածում է մոտ 150 լիտր ջուր:
Կառավարությունը նաեւ նախատեսում է 2022 թվականից խստացնել որոշակի ճյուղերի համար ջրօգտագործման պահանջները, ինչպիսին է շինարարական ճյուղը:
Կառավարությունը նաեւ ցանկանում է 2025 թվականին եռապատկել անձրեւաջրերի եւ հոսող ջրերի օգտագործումը բույսերը ջրելու, զուգարանների եւ այլ նպատակների համար, որոնք խմելու ջրի ստանդարտներ չեն պահանջում:
Ֆրանսիայում վերաշրջանառվում է հոսող ջրերի միայն մոտ 1 տոկոսը, մինչդեռ Իսպանիայում եւ Իտալիայում՝ 10 տոկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է