ԱՄՆ հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում
ԱՄՆ հարձակման դեպքում Իսրայելը կոչնչացվի կես ժամվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մաջտաբա Զոննուրը, հաղորդում է Mehr-ը:
Նա հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որի համաձայն՝ նա չեղարկել է Իրանի ուղղությամբ ավիահարված հասցնելու հրամանը ավիահարված հասցնելուց 10 րոպե առաջ: Զոննուրի խոսքով՝ դա «քաղաքական բլեֆ» է:
Նրա կարծիքով՝ եթե ամերիկացիները վստահ լինեին, որ հարձակումը կհաջողվի, ապա դա կանեին:
Իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հավելել է, որ Իրանի զինված ուժերը զսպման համակարգ են ստեղծել՝ հավելելով, որ տարածաշրջանում ԱՄՆ 36 ռազմաբազաները գտնվում են Իրանի վերահսկողության տակ:
Նա նաեւ նշել է, որ Իրանը պատրաստ է պատասխանել ցանկացած ագրեսիայի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է